Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գեղարքունիքում վերսկսվել են կորած 15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

247
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 12:10
Գեղարքունիքում վերսկսվել են կորած 15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է 11 փրկարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: