Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

97
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 10:40
Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի
Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Չարենցի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնվ.1986թ.) բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները: