Ուկրաինայում կինը կտրել ու շներին է տվել ամուսնու սեռական օրգանը
Ուկրաինայում տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկված կինը նախ գլխատել է ամուսնուն, ապա կտրել է նրա սեռական օրգանն ու գցել շների առաջ: Դեպքը տեղի է ունեցել Ռովենսկի շրջանի Օբարով գյուղում: 48-ամյա Մարիան խոստովանել է, որ ամուսնուն սպանել է՝ նրա դաժանություններին վերջ դնելու նպատակով: Դա միակ ելքն էր, կարծում է ա: 49-ամյա տղամարդը գիշերային հերթափոխից տուն է եկել ու քնել: Դա եղել է օգոստոսի 23-ի վաղ առավոտյան: Մարիան նախ նրան խեղդել է մերկ ձեռքերով, հետո կացնով գլխատել: Ապա խոհանոցային դանակով կտրել է նրա սեռական օրգանները ու տվել շներին: Ցանկացել է մաս-մաս անել մարմինը, բայց չի կարողացել: Այնուհետև փողոց է դուրս եկել, որտեղ հանդիպած հարևանին խոստովանել է, որ ամուսնուն սպանել է: Հարևանները վկայել են, որ ամուսինը բազմիցս ծեծել է կնոջը, կացնով ընկել նրա ետևից: Կինը ևս խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ կապված: Բայց նախկինում նա երբեք ագրեսիա չի դրսևորել: Նրա երեխաները՝ դուստրն ու որդին, անգամ տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում իրենց ծնողների տանը: Որդին հայտարարել է, որ չի ուզում տեսնել մորը տեղի ունեցածից հետո: Առաջիկայում Մարիային կքննեն հոգեբույժները: Եթե պարզվի, որ նա եղել է մեղսունակ, ապա նրան սպառնում է մինչև 15 տարվա կամ ցմահ ազատազրկում: |
Հրաձգություն՝ Աֆղանստանում
15013:06Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
9410:36Պայթյուն՝ Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայի տարածքում (տեսանյութ)
265Երեկ, 23:00Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին
133Երեկ, 19:06Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
104Երեկ, 09:24Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր
138Երեկ, 01:18