Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ալեքսանդր Կարապետյանի կարմիր քարտը
3629
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 01:30
![]() Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի հետ խաղում տեղի ունեցած Լեոնարդո Բոնուչիի և Ալեքսանդր Կարապետյանի բախման դրվագը, որից հետո Կարապետյանը հեռացվեց խաղադաշտից: «Չեմ խոսել Բոնուչիի հետ ու ժամանակ չունեի ուսումնասիրելու այդ իրավիճակը, քանի որ ավելի կարևոր գործեր ունեի: Չգիտեմ՝ կա՞ր արդյոք խախտում այդ դրվագում, թե ոչ, և թե ինչ է տեսել մրցավարը: Եթե նա արեց այն, ինչ չպետք է աներ, նա պետք է ավելի զգույշ լինի, քանի որ թիմի ավագն է: Անկեղծ ասած՝ ես կնախընտրեի, որ թիմերը խաղային 11-ը 11-ի դեմ: Մենք ավելի շատ տարածություն կունենայինք, քանի որ Հայաստանի հավաքականը չէր փակվի պաշտպանությունում»,- նշել է Մանչինին: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
