Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հյուսիսային պողոտայում կրակել են Chronograph Armenia խանութի վրա

110
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 14:25
Հյուսիսային պողոտայում կրակել են Chronograph Armenia խանութի վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկանները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։

Ոստիկաններն օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Վերջինի մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն։ Պարզվել է, որ Սամվել Մ-ն կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Chronograph Armenia» թանկարժեք ժամացույցների ու ադամանդե քարերի խանութի դռան ապակու վրա։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Chronograph Armenia-ն պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: