Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Մեկնարկում է «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը

133
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 17:05
Մեկնարկում է «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը

Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին:

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Հայ հանրությանը կներկայացվի Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ դերակատարության և նրա կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» տիկնիկային ներկայացման անցած ուղին։

Սեպտեմբերի 7-ին կտրվի նաև Տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանի մեկնարկը: