Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Պարտապանի գույքն արգելանքից կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով. իրազեկում

333
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 18:30
Պարտապանի գույքն արգելանքից կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով. իրազեկում

Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ
օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու իրավական նոր հիմքեր: Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե՝
* դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
* դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
* պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:

Հարկադիր կատարման ծառայություն