Դատարան է ուղարկվել Հրազդանի նախկին քաղաքապետի և 8 աշխատակիցների կողմից 138մլն դրամի հափշտակության գործը
2018թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել Հրազդանի համայնքապետարանում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը, համաձայն որի՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չի կազմակերպել գույքային հարկերի վճարումների օրինական ընդունումը, իսկ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը չի ապահովել իր աշխատողների միջոցով գույքային հարկերի ամբողջական մուտքագրում համայնքի բյուջե: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ 2018թ նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնում: Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, ամեն աշխատանքային օր, հարկային բաժնի աշխատակիցները նախորդ օրը հավաքագրված և անդորրագրերի երկրորդ օրինակում նշված գույքային հարկերի գումարները հանձնել են բաժնի պետի տեղակալին: Վերջինը, անձամբ կամ բաժնի պետի միջոցով իր մոտ հավաքված գումարի չափի մասին տեղեկացրել է Հրազդան համայնքի ղեկավար Ա. Դ-ին: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա. Դ-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին և տեղակալին վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ նույն բաժնի 6 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Որպես խափանման միջոց՝ բոլորի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին կամ մասամբ: Նախաքննության ընթացքում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2019թ. օգոստոսի 26-ին հաստատել է 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: |
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
114Երեկ, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
13429.04.2024, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
21529.04.2024, 08:30Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց
13328.04.2024, 21:24Վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
24528.04.2024, 16:24Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում
11028.04.2024, 14:36