Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Հայաստանը կմասնակցի Իտալիայում անցկացվող Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնին

100
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 20:25
Հայաստանը կմասնակցի Իտալիայում անցկացվող Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը:Կինոփառատոնի տնօրեն Ջիջի Կամպանիլեի հրավերով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2019թ. սեպտեմբերի 4-8-ը ներկա կլինի Տրիկազե քաղաքում անցկացվող միջոցառմանը:

«Սալենտո» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Իտալիայի Տրիկազե քաղաքում: Կինոփառատոնի կարգախոսն է՝ «Անկախ ֆիլմերի տոնախմբություն ամբողջ աշխարհից»: «Սալենտոն» միջազգային իրադարձություն է դարձել «շրջագայող» հայեցակարգի շնորհիվ, որը սկսվել է 2010 թվականին Լոնդոնի «Prince Charles» կինոթատրոնում՝ կինոնկարների ցուցադրությունով: Այնուհետև, Սալենտոյի կինոփառատոնն անկախ ֆիլմեր է ներկայացրել ամբողջ աշխարհում՝ Ցյուրիխում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հոնկոնգում, Սանտյագո դել Չիլիում, Երևանում և այլուր: Կինոփառատոնն ամբողջովին նվիրված է անկախ արտադրություններին և ունի նորարարական բանաձև, որը սահմանում է բովանդակային բարձր որակ: