Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Օձունի եկեղեցում շատ վնասված քանդակազարդ մի բեկոր է պահպանվել՝ «Աստվածամայրը Մանկան հետ»». Կ. Մաթևոսյան

110
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 01:15
«Օձունի եկեղեցում շատ վնասված քանդակազարդ մի բեկոր է պահպանվել՝ «Աստվածամայրը Մանկան հետ»». Կ. Մաթևոսյան

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օձունի եկեղեցու ներսում շատ վնասված քանդակազարդ մի բեկոր է պահպանվել՝ «Աստվածամայրը Մանկան հետ» քանդակով (լուսանկարել եմ 2017-ին)։ Այն ներկայացնում է պատկերագրական մի շատ հին տարբերակ, որն առկա է նաև «Էջմիածնի Ավետարանի» 6-րդ դարի մանրանկարում (Մոգերի երկրպագությունը)։ Առանձնահատկությունը նրանում է, որ Աստվածամայրը ոչ թե անմիջապես գրկել է մանկանը, այլ կարծես ձեռքերում պահում է մի սկուտեղ, որի վրա պատկերված է մանուկ Քրիստոսը։ Մասնագետները դա համարում են մանդոռլան կամ փառապսակը։ Ինչպես տեսնում ենք, թե՛ մանրանկարում, թե՛ քանդակում այդ պսակի վերնամասում երևում է Աստվածամոր ձեռքը, միայն թե առաջինում այն աջն է, երկրորդում՝ ձախը։ Օձունի այս քանդակի մասին ես գրականության մեջ ոչ մի նշում չեմ հանդիպել (գուցե վրիպել եմ)»։