Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Գցիր չորրորդ ու գազ տուր». Ռուբեն Մեհրաբյան

409
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 18:30
«Գցիր չորրորդ ու գազ տուր». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Թորոսյանի դեմ սանձազերծած քարոզչական արշավի տակ մեծ, համակարգային հարամություն կա։ Որքան էլ որ շատերը հիմա կխոսեն բժշկի բարձր առաքելության, Հիպոկրատի երդման և այլ անվիճելի բաների մասին, առողջապահության ոլորտը եղել և մնում է համակարգային առումով և ավանդաբար ամենաապականվածներից, ամենահարամվածներից մեկը։ Ու սա ասում եմ ոչ թե կողքից իմանալով։ Արսենն ստանձնել է այն մաքրելու՝ ռազմավարական կարևորության, բայց և՝ անշնորհակալ գործը։ Եվ մաքրում է ամենաինտենսիվ ձևով։ Եվ շատ էլ լավ է անում։ Գցիր չորրորդ ու գազ տուր, բանի տեղ մի դիր։ Ոտերիդ մի նայիր, դեմդ նայիր։ Բարի երթ»։