Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ընտանիքներ են կանգնած այս ամենի հետևում». Արսեն Թորոսյան

346
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 12:50
«Ընտանիքներ են կանգնած այս ամենի հետևում». Արսեն Թորոսյան

«Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ ընտանիքներ են կանգնած այս կամպանիայի հետևում: Օրինակ Սերժ Սարգսյանի փեսայի՞ն»,- ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումից հետո դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրին լրագրողները: «Նաև... դրա մասին շատ է խոսվել, այնքան պարզ հարցեր եք տալիս»,- ասաց Թորոսյանը: Ճշտող հարցին՝ ի՞նչ նպատակ ունի Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Ձեր դեմ արշավ հրահրելով, Թորոսյանը նշեց. «Օրինակ ինչ նպատակ ուներ նույնը մեկ տարի առաջ անելով»: Քանի որ բացահայտումներ եք արել առողջապահական ոլորտում ու դա առնչվել է նաև իր հո՞րը՝ հարցրին լրագրողները. «Այո, նաև... խիստ անձնական եմ ընդունում էդ ամեն ինչը»: