Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի Նոբույուկի Ցուջիի մենահամերգով

320
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ., 19:25
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի Նոբույուկի Ցուջիի մենահամերգով

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլոք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին՝ բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակիր ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը: