Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման և բարեկեցության: Վստահ եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և վստահությունը ամուր հիմք կծառայեն մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարստացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: |

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
111Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
196Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
16207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
44707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
15106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
17504.11.2026, 16:12
