Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Տավուշի մարզպետը խոստացավ լուծել ջրի հարցը. արճիսցիները բացեցին ճանապարհը

216
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 12:35
Տավուշի մարզպետը խոստացավ լուծել ջրի հարցը. արճիսցիները բացեցին ճանապարհը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է բողոքի ցույց անող արճիսցիների հետ՝ խոստանալով լուծել ջրի խնդիրը: «Դա մեկ օրվա կամ երկու շաբաթվա աշխատանք չէ, երկար ժամանակ է պահանջվում, սակայն կփորձենք լուծել ամենահրատապ հարցերը, որպեսզի կարողանաք օգտվել ջրից: Հենց այսօրվանից սկսում ենք աշխատանքները»,- ասաց նա՝ կոչ անելով բացել ճանապարհը: «Հավատո՞ւմ եք ինձ»,- դիմելով արճիսցիներին՝ հարցրեց մարզպետը, ինչին վերջինները ծափերով արձագանքնեցին:

Այս պահին նշված ճանապարհահատվածը բաց է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից Արճիս գյուղի բնակիչները բողոքի ցույց են անում՝ պահանջելով լուծել խմելու ջրի՝ տարիներով չլուծված հարցը. նրանք փակել էին Վանաձոր-Բագրատաշեն մայրուղին: