Տեղի է ունեցել Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալների շնորհանդեսը
![]() Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ տեղի է ունեցել Տոկիո-2020 պարալիմպիկ խաղերի մեդալների շնորհանդեսը, որոնք, օլիմպիական մեդալների պես, ձուլվել են բջջային հեռախոսների և այլ էլեկտրական սարքերի վերամշակված մետաղից: Մեդալի երկու կողմում Բրայլյան այբուբենի տառերով գրված է «Տոկիո-2020»։ Յուրաքանչյուր մեդալ ունի մեկից երեք փորագրություն՝ դրա գույնը հպումով որոշելու համար: Ոսկե մեդալն ունի մեկ փորագրություն, արծաթե մեդալը՝ 2, իսկ բրոնզե մեդալը՝ 3 փորագրություն: Բացի այդ, Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները ցուցադրել են նաև Պարալիմպիկ ջահի մրցավազքի մարզաշապիկները, որոնց վրա, ինչպես և մեդալների վրա պատկերված է ավանդական ճապոնական հովհար: Հովհարի բոլոր փետուրները միացված են մեկ հանգույցով, որն ասես տարբեր ազգությունների մարզիկներին միմյանց հետ կապող օղակ լինի: Իր հերթին փետուրների հյուսվածքը խորհրդանշում է մարդկանց սրտերի կենսունակությունը և Ճապոնիայի բնության բազմազանությունը: ![]() ![]() |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18


