Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ներկայացրե՛ք խոշոր հանքերի՝ շրջակա բնակավայրերում առողջության վերաբերյալ ամբողջական տվյալներ». Արթուր Սաքունց

289
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 09:35
«Ներկայացրե՛ք խոշոր հանքերի՝ շրջակա բնակավայրերում առողջության վերաբերյալ ամբողջական տվյալներ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին՝ 2003թ-ին Դեբեդի գետավազանի էկոլոգիական հարցերով զբաղվելու ընթացքում, տեղեկություններ ձեռք բերեցինք Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկմանը զուգահեռ՝ 1997թ-ից Ալավերդի ծննդատնից հղիության ընթացքի վերաբերյալ տվյալներ:

Ուրեմն՝ ինչ օրինաչափություն բացահայտվեց. գործարանի վերագործարկման տարիներին զուգահեռ՝ 1997թ-ից մինչև 2003թ.-ը, աճում էր անոմալ ծնունդների, վիժումների, վաղաժամ ծնունդների թիվը:

Կգտնեմ մեր հրապարակումը և կներկայացնեմ:

Հարցը հետևյալում է:

Ներկայացրե՛ք խոշոր շահագործվող հանքերի շրջակա բնակավայրերում բնակչության առողջության վերաբերյալ ամբողջական տվյալներ՝ ըստ կոնկրետ հիվանդությունների:

Ուղղակի հանրային իրազեկման համար:

Նաև, թե ինչքան է պետությունը ֆինանսներ հատկացնում այդ հիվանդություններով մարդկանց բժշկական սպասարկման համար»: