Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Եմենը բալիստիկ հրթիռ է կիրառել. սաուդյան զորքերն ունեն տասնյակ կորուստներ

778
Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ., 20:00
Եմենը բալիստիկ հրթիռ է կիրառել. սաուդյան զորքերն ունեն տասնյակ կորուստներ

Եմենական «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման գրոհայինները բալիստիկ հրթիռ են արձակել Նաջրան նահանգում տեղակայված սաուդյան զորքերի կուտակումների ուղղությամբ: Զինվորները պատրաստվելիս են եղել ներխուժելու Եմեն: Հարձակման արդյունքում սաուդյան բանակը տասնյակ զոհեր ու վիրավորներ է տվել: Նշվում է, որ գործի է դրվել առավելագույն ճշգրտության հրթիռ: