Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

388
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 18:50
«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը շարունակում է տարածվել. փրկարարներին դեռևս չի հաջողվում մեկուսացնել այն:

Հիշեցնենք՝ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 6 տուժած:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս երկու մարտական հաշվարկ: