Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները, վտանգելով իրենց, դուրս են բերում կենցաղային տեխնիկան

769
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 17:55
«Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները, վտանգելով իրենց, դուրս են բերում կենցաղային տեխնիկան

«Մալաթիա մոլ»-ում՝ Վեգա խանութի պահեստային մասում բռնկված հրդեհի հետևանքով կա 6 տուժած. նրանք ծխահարվել են, կյանքին վտանգ չի սպառնում:

Առևտրի կենտրոնի աշխատակիցները, չնայած առկա վտանգները, շարունակում են խանութից դուրս բերել կենցաղային տեխնիկան՝ սառնարան, գազօջախ, կահույք, հեծանիվներ և այլն: Վերևի հարկում գտնվողները հայտնվել են շրջափակման մեջ. նրանց համար հրշեջները երկար սանդուղք են բերել: