Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր». Արմեն Աշոտյան

277
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 16:00
«Այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան: Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի:

Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկ տեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ:

Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի և երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջև՝ Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն երկրի հաշվին:
Չեմ քննարկում, արդյոք ճիշտ է այդ որոշումը, թե՝ սխալ: Իրենք են իշխանություն և պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած որոշման համար:

Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունը իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաև քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն և սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն:

Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասելու է «նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին»: Մոտիկ ու անձնական խնդիրները իրեն ավելի մտահոգեցին, քան՝ հեռահար ու պետականները:

Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետևանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տույժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար՝ երկրի շահերը պաշտպանելու համար:

Խոսքս ավելի լուրջ և համակարգային հետևանքների մասին՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ և այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլևս փողեր չի բերելու:

Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետևյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу»: