«Փաշինյանն ընդդիմադիր գործչից, քննադատող թերթի խմբագրից երկրի ղեկավար չդարձավ». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող եք թավշյա հեղափոխությունը համաշխարհային իրադարձություն հռչակել, Նիկոլին Լենինի նման Հայաստանի ամեն գյուղում արձան կանգնեցնել, հռչակել Հայաստանի 4-րդ հանրապետությունը, սակայն դրանից բան չի փոխվի։ Նիկոլ Փաշինյանը հայաստանցիներին կոչ է արել փոխվել, սակայն դա շատ դժվար է, ինքն ընդդիմադիր գործչից, քննադատող թերթի խմբագրից երկրի ղեկավար չդարձավ։ Ամեն օր ես տեսնում եմ փողոցներում արևածաղկի սերմ չրթող, կրճեպը փողոցում թափող ջահել աղջիկներ, ծխախոտի մնացորդը ճանապարհին նետող երիտասարդներ, որոնք հիմա Հայաստանի հպարտ քաղաքացիներ են կոչվում։ Նախկինում Տավուշի մարզպետարանը սոցիալապես անապահով, հիվանդ ու աղքատ մարդկանց պետբյուջեից փոքր գումարների օգնություն էր հատկացնում։ Հիմա բյուջեի գումարները ծախսում են զանազան միջոցառումներ անցկացնելու համար, կարիքավոր մարդկանց օգնելն էլ հրատապ չէ»: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18