Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը շատ ավելի լուրջ պատնեշներ ունի իր առաջ». Վահագն Թևոսյան

349
Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ., 03:20
«Ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը շատ ավելի լուրջ պատնեշներ ունի իր առաջ». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ հակված եմ եղել այն մտքին, որ ինստիտուցիոնալ իշխանություն ձևավորելը, ավելի շուտ՝ իշխանություն ձևավորելուց հետո այն ինստիտուցիոնալացնելը մեր ամենամեծ մարտահրավերն է լինելու: Հիմա երբ հետևում եմ ՔՈ-ից իմ լավ բարեկամների հանրագրերին, ցավով գիտակցում եմ, որ ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը շատ ավելի լուրջ պատնեշներ ունի իր առաջ: Գոյություն ունեցող լեզվամտածողական «դաշտում» ավելի «ուժեղները» կան, որոնց ՔՈ-ն չի կարող չպարտվել ո՛չ ուլտրառադիկալությամբ, ոչ էլ պոպուլիզմով, ու ես էդտեղ որոշակի վտանգներ եմ տեսնում»: