Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանում ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա զոհ

438
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 13:10
Երևանում ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա զոհ

Այսօր՝ ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության ծառայողների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։