«Ֆոտոփախուստ»․Ադրբեջանի Գլխավոր շտաբի ղեկավարը կրկին խուսափել է հայի հետ լուսանկարվելուց
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կոմիտեի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Այս մասին գրում է Rusarminfo-ն։ Համատեղ լուսանկարի արարողության ժամանակ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը շարունակել է փախուստի վարքագիծը, որն ավանդական է դարձել ադրբեջանցի պաշտոնյաների համար: Նաջմեդդին Սադիկովը հեռացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողքից և պատկառելի հեռավորության վրա լուսանկարվել: Հանդիպման ընթացքում ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում զարգացող ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, վերլուծել են ԱՊՀ երկրների անվտանգությանն առնչվող արդի մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև քննարկել հակաահաբեկչական զորավարժությունների կազմակերպումն ու անցկացումը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00