Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

289
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 10:50
Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին. իրականացվում է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի
Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: