ԱԳ նախարարների մոտակա հանդիպմանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնակիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար. «Ժամանակ»
«ԵԱՀԿ մամուլի ծառայությունն ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ մոտ ժամանակներս սպասվող հանդիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկացնում են հանդիպումից մի քանի օր առաջ: Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնի էր թե նոր հանդիպման պատրաստականության, թե նաև դրա անցկացման հավանական ժամանակահատվածի մասին՝ սեպտեմբերի վերջ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակ, Նյու Յորք: Այս իմաստով, մոտակա հանդիպման մասին տարածված տեղեկությունն ինքնին, մեծ հաշվով, անսպասելի կամ նորություն չէ: Առավել կարևոր է հարցը, թե ինչ բովանդակություն է պարունակելու հնարավոր հանդիպումը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի առաջնորդի ունեցած պատմական ելույթից հետո, որը առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Այն, որ Բաքուն դժգոհելու էր այդ ելույթից, կասկած չկար: Հարցն այն է, թե ելույթը ինչ արձագանք է առաջացրել միջազգային շրջանակում և համանախագահների մոտ: Ահա այստեղ է առաջիկայում սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաքվի դժգոհության հանդեպ, որովհետև մինչ այժմ եռանախագահները որևէ կերպ չեն արձագանքել Ստեփանակերտի ելույթին: Ու թեև չկա թե բացասական, թե դրական արձագանք, այդուհանդերձ, դիվանագիտական-քաղաքական պրակտիկայի տողատակերում այդ հանգամանքը՝ լռությունը, ինքնին դրական երանգ է պարունակում»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00