Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մեծամասնությունը կարող է փոքր խմբին կամ անհատին հեղեղի փառքի մեջ, կարող է և գցի ոտքերի տակ». Արսեն Օհանյան

209
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 00:15
«Մեծամասնությունը կարող է փոքր խմբին կամ անհատին հեղեղի փառքի մեջ, կարող է և գցի ոտքերի տակ». Արսեն Օհանյան

«Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածված թեզ կա, որ մեծամասնությունն անգրագետ ա, բան չի հասկանում, չպետք ա ընտրություն անի, որոշումների ընդունմանը մասնակցի։
Մեծամասնությունը հենց նրանով ա մեծամասնություն, որ դոկտոր-պրոֆեսոր չեն, մասնագետ չեն, տաղանդավոր չեն, իրենց արտաքինին քիչ են հետևում, կամ ընդհանրապես չեն հետևում, կյանքի ու տիեզերքի առաջացման մասին չեն մտածում և այլն։ Բայց էդ մեծամասնությունը շատ հստակ գիտի ինչ ա ուզում ու ինչ չի ուզում, իսկ եթե չգիտի, որոշակի հարցերի շուրջ որոշակի պայմաններում սկսում ա լսել որևէ փոքրամասնության կարծիքը ու գնում էդ փոքրամասնության հետևից։ Իհարկե մեծամասնությունը անսխալական չի, բայց սխալվելուց հետո մեծամասնությունը դասեր ա քաղում ու էվոլյուցիայի ենթարկվում։ Երբեմն ինձ էլ դուր չեն գալիս մեր մեծամասնության որոշակի հատկանիշներ, բայց էդ հատկանիշներից որոշների հետ հաշտվել եմ, իսկ որոշները՝ համարելով վնասակար, պայքարում եմ փոխելու կամ վերացնելու համար։ Չկա տենց ժողովուրդ, որտեղ մեծամասնությունը դոկտոր-պրոֆեսոր են, մասնագետ են, տաղանդավոր են, արտաքինից հաճելի ու գրավիչ են, կամ կյանքի ու տիեզերքի ծագման մասին մեծ գիտելիքներ ունեն։ Ընդհանրապես մեծամասնությունը կենդանի օրգանիզմ ա՝ անընդհատ փոփոխվող, իսկ փոքրամասնությունների ու պետության խնդիրն ա մեծամասնությանը զարգացնել ու չթողել, որ հետընթաց ապրի։ Եվ վերջապես, հիշեք Մարի Անտուանետի խոսքերն ուղղված մեծամասնությանը․
«Հաց չունեն, թող թխվածքաբլիթներով սնվեն»։
Թե ինչ եղավ Մարի Անտուանետի հետ, երևի բոլորդ գիտեք։
Մեծամասնությունը կարող ա փոքր խմբին կամ անհատին հեղեղի փառքի մեջ, կարող ա և գցի ոտքերի տակ։ Մեծամասնության հետ պետք ա զգույշ լինել»: