Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն

342
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 09:15
Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված իր 80-ամյա հոբելյանին:

Կոմպոզիտորի խոսքով՝ ինքն Արցախում բացահայտել է շնորհաշատ մի շարք մեներգիչների, ովքեր կատրումներով հանդես կգան իր հոբելյանական երեկոյին:

«Արցախում կայանալիք համերգային երեկոյի ընթացքում կհնչեն «Հեյ Արցախ» վերնագրով նոր երգը, ինչպես նաև Սայաթ-Նովայի անավան երաժշտական ուսումնարանի համար գրված հիմներգի պրեմիերան»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ տեղեկացրել է Ռ. Ամիրխանյանը: