««Անգրագետ Պողոս» ձևակերպումը լավագույնը չէր». Բաբկեն Թունյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրել է. «Խնդրում եմ՝ սա էլ մինչև վերջ կարդաք. էլի մաքսիմալ անկեղծ եմ գրում: «Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր։ Պետք էր հաշվի առնել, Հայաստանի իրականությունը, քաղաքականության նկատմամբ մարդկանց պատկերացումներն ու առհասարակ այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք։ Աժիոտաժը նաև խորթ էր ինձ համար, որովհետև, սովորաբար, նախընտրում եմ քննարկումները, վիճելի հարցերը, կոնֆլիկտները կարգավորել դիալոգի, կումունիկացիայի միջոցով։ Սա նշանակում է, որ այն մտքերը, գաղափարները, որոնք փորձել եմ տեղ հասցնել հանրությանը, անհրաժեշտ ըմբռնում չի ունեցել, հետևաբար մեղավորության ստվար բաժինն իմն է։ Էմոցիան քաղաքականության անբաժանելի մասն է, ուզենք թե չուզենք, աշխարհաքաղականության, այսօրվա իրականության շարժիչ ուժը։ Մենք դրա հետ պարտավոր ենք հաշվի նստել, հատկապես երբ կրում ենք բարձրագույն իշխանություն։ Քաղաքական ասելիքի փաթեթավորումը պիտի լինի հնարավորինս ընկալելի, սա միանշանակ է։ Սա անձնական համոզմունքի հետ որևէ կապ չունի, ու չի նշանակում համուզմունքի բեկանում, կամ դրանից հրաժարում։ Սա նշանակում է, որ երբեմն կան ճշմարտություններ, որոնք բարձրաձայնելուց առաջ իսկապես երկար պետք է ծանր ու թեթև անել նաև ձևակերպման առումով։ Հիմա բնականաբար քչերը կհիշեն չարագուշակ գրառման բովանդակային մասը, քանի որ Թունյանն արտաբերել է «անգրագետ Պողոս» բառակապակցությունը։ Սրանից հետո կփորձեմ մտքերս ավելի մատչելի ու հասանելի ձևակերպել հանրությանը, այն հանրության, որի մասնիկն էլ ես եմ։ Եթե այդ հանրությունն իմ արտաբերած մտքերը հասկանալու խնդիր ունի, ուրմեն դա ի՛մ, և ոչ թե իրենց խնդիրն է։ Ես ձևը կգտնեմ, միջոց կգտնեմ այն ավելի մատչելի դարձնելու համար։ Բայց այս ամենը մի լավ կողմ, այնումամենայնիվ, ունի։ Որոշ քաղաքական շրջանակներ առիթը բաց չթողեցին ինքնահաստատվելու և ինձ մեղադրելու Տիտանիկի խորտակման, Լեոի և Ռոուզի անավարտ սիրո, ինչպես նաև Քենեդու սպանության մեջ։ Սուր, ծակող հումորների պակաս նույնպես չեղավ։ |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18