Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Լրացել է Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot-ը ձեռք բերելու պայմանագրի ժամկետը

770
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 15:35
Լրացել է Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot-ը ձեռք բերելու պայմանագրի ժամկետը

Լրացել է Անկարայի՝ Patriot հակաօդային հրթիռային համակարգեր գնելու ժամկետը։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրին:

«Մենք պարբերաբար տեղեկացնում էինք Թուրքիային, որ մեր վերջին առաջարկը (գնումների վերաբերյալ) կկորցնի իր ուժը, եթե թուրքական կողմն ընդունի ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաջարկը: Patriot-ի մեր առաջարկը սպառված է»,- հաղորդել է անանուն պաշտոնյան:

Հուլիսին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի մեղադրում Թուրքիային Ս-400-ի գնման համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է որոշել քննարկել Անկարայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը: