Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ավելի լավ է աղքատ լինել, բայց առողջ». Սյուզաննա Սիմոնյան

848
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 05:05
«Ավելի լավ է աղքատ լինել, բայց առողջ». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն այս փաստը, որը ցույց է տալիս Հայաստանում քաղցկեղի տարածման և քաղցկեղից մահացության աստիճանը, պետք է թույլ չտա հանք բացել: Ավելի լավ է աղքատ լինել, բայց առողջ: Մեր առողջ գենոֆոնդը պետք է լինի մեր հարստությունը: Նրանք, ովքեր նպաստելու են Ամուլսարի հանք դառնալուն, սպանելու են գենոֆոնդը, սպանելու են հայ ժողովրդի ապագան, սպանելու են հայի Հայաստանում ապրելու հնարավորությունը: Ուստի Ամուլսարը որպես հանք շահագործելը պետք է մերժվի առանց նախապայմանների»: