«Ես սխալ էի»․ ՄքԳրեգոր
![]() UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի MMA մարտիկ Քոնր ՄքԳրեգորը ներողություն է խնդրել ապրիլին Դուբլինի «Marble Arch» փաբում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք՝ նա բռունցքով հարվածել էր տարեց տղամարդու, ով հրաժարվել էր ըմպել իր հյուրասիրած խմիչքը։ «Արդեն կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Ես սխալ էի: Այդ մարդն ուղղակի ցանկանում էր լավ ժամանակ անցկացնել։ Դա տեղի է ունեցել հինգ ամիս առաջ, ես փորձել եմ հարթել իմ մեղքը, բայց... դա արդեն կապ չունի։ Ես սխալվել եմ: Պետք է ավելի վաղ պատասխանատվություն ստանձնեի: Եվ հիմա ես դիմում եմ այն մարդկանց, որոնք աջակցում են ինձ։ Ես այդպիսին չեմ, և դա չէ պատճառը, որի համար ես դարձել եմ պրոֆեսիոնալ մարզիկ: Պատճառն այն է, որ ես եկել եմ այս սպորտ՝ նման իրավիճակներում հայտնված մարդկանց պաշտպանելու համար։ Այժմ ես պետք է խոստովանեմ սխալս և առաջ շարժվեմ»,- նշել է ՄքԳրեգորը։
|

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
