Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ամուլսարը տնտեսական գողապետության կազմաքանդման սկիզբն է ավետում». Լևոն Շիրինյան

448
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 19:15
«Ամուլսարը տնտեսական գողապետության կազմաքանդման սկիզբն է ավետում». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Բարեկամ, ինձ թվում է՝ Ամուլսարի հարցը լուծված է հոգեբանորեն և անցյալին ոչ մի իմաստով վերադարձ չի լինելու. մնացածը տեխնիկայի և ժամանակի խնդիր է:
Դրա փոխարեն կառավարությունը կարող է անհապաղ ձեռնամուխ լինել ոչ-մետաղական հանքահումքային բազայի վրա ազգային տնտեսության ստեղծման աշխատանքներին,
Պետական Բանկի հիմնադրման գործողություններին. տնտեսության հետագա ֆինանսավորման համար միջոցներ կուտակելու մտայնությամբ.
Բաժնետիրական ընկերությունների կազմակերպմանը:
Ամուլսարը տնտեսական Գողապետության կազմաքանդման սկիզբն է ավետում: Եվ, հիրավի, Հայաստանի վերածնունդը»: