Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

29 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը

801
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 10:30
29 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը

29 տարի առաջ՝ 1990-ի օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն. հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ «Հայոց պետականությունը, որը հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է: Բացարձակ արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, այլ նաև՝ աշխարհի բոլոր հայերի համար: Մեզնից յուրաքանչյուրի մեջ հայի ինքնության գիտակցման հետ մեկտեղ, նաև պետականության մասնիկը կա... Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել ազատության մեր որոնումների, հավատքի, եկեղեցու, պայքարի և հաճախ ընդվզումների ձևով: Մենք երբեք չենք հրաժարվել այդ գաղափարից՝ իրավամբ համարելով, որ այն մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է»,- ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է Արմեն Սարգսյանի ուղերձը: