Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է
Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած վերջին տվյալները, գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ վերջին շաբաթներին վտանգավոր ծովային ուղևորությունների միջոցով Թուրքիայից Հունաստան մեկնող փախստականների թիվը եռապատկվել է։ Անօրինական փախստականների թվի կտրուկ աճը Հունաստանին դժվար կացության մեջ է դրել։ Օգոստոս ամսին Թուրքիայից ծովային ճանապարհով դեպի Հունաստան ուղևորված անօրինական գաղթականների թիվը կազմել է 1570։ Նախորդ տարի այդ թիվը 479 էր։ Այս տարի միայն հունական Միդիլլի կղզի մեկ օրում 490 անօրինական գաղթական է մուտք գործել։ Ներկայումս Միդիլլիում 2․000 հոգու համար կառուցված մի ճամբարում 8․000 փախստական է ապրում։ 2019թ․ սկզբից առ այսօր Էգեյան ծովով 21․987 գաղթական է անցել։ Այդ ցուցանիշը անցած 2018թ․ ողջ ընթացքում կազմել էր 32․494։ Արձանագրվել է նաև, որ գաղթականների մեծ մասը աֆրիկյան երկրների ու Սիրիայի քաղաքացիներ են։ «Փախստականների ճգնաժամի ամենասուր պահին՝ 2015թ․, ամեն օր 10․000 փախստական էր գալիս հունական կղզիներ։ Հիմա իրավիճակն այլ է։ Բայց մասնագետները ամեն դեպքում համոզված են, որ փախստականների թվի ավելացումը պայմանավորված է Աթենքի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացմամբ։ Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ էրդողանը փորձում է այս խնդիրը որոշակիորեն կապել էներգետիկ ճգնաժամի հետ», - գրում է թերթը։ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին տասնամյակներում հատկապես լարված են Էգեյան ծովում սահմանների հետ կապված խնդիրների պատճառով։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54