Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Զ. Մնացականյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մասին

252
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 14:10
Զ. Մնացականյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում երկխոսությունը նվազել է. «Մենք այսօր Թրամփի և Պոպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, դրանից, սակայն, մեր երկխոսությունը Միացյալ նահանգների հետ չի նվազել, ընդհակառակը՝ շատ ակտիվացել է»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցին՝ Մնացականյանը նշել է. «Նորություն չունեմ այս պահին ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ ՊՆ-ն, բնականաբար, առնչվում են այս հարցին»:

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են. «Բանակցային գործընթացը չի կագնել: Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավական կայուն»: