Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային 500 զինծառայող պետական աջակցություն կստանա

262
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 12:20
Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային 500 զինծառայող պետական աջակցություն կստանա

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատաեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» ծրա­­­­գիրը:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա­հա­­ռու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող՝ Պաշտպանության նախարարության 500 զինծառայող:

ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառա­յողների կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգ և պայմաններ կսահմանվի:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում՝ բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում՝ պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում՝ բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է՝ զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում: