Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը․ տարակուսած եմ». Գևորգ Պետրոսյան

269
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 12:05
«Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը․ տարակուսած եմ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար... Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը: Մի տեսակ տարակուսած եմ: Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին... Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որը, անշուշտ, ընդունելի չէ...

Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար: Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:
Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ո՞ւր ենք տանում երկիրը: Եվ հետո, ո՞ւմ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխաների համար...»: