«Նույնիսկ Սերժի ժամանակ ինձ նման ծանուցագիր չեն ուղարկել». Հայկ Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 20-ին ինձ զանգում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) մի աշխատակից ու ասում, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն ինձ հարցաքննելու նամակ են իրենց ուղարկել, խնդրեց հանդիպենք։ Հանդիպեցինք, պարզվեց ՀՀ ԱԱԾ, ՔԾ ու ՀՔԾ շատ լուրջ ուսումնասիրել են իմ ընդդիմադիր գործունեությունը, ողջ կենսագրությունս գրել են, ու ինձ 12 հարց են ուղղել, մեծ մասը Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռերի» ու Վերածննունդ շարժման մասին։ Հաշվի առեք, որ նույնիսկ սերժի ժամանակ ինձ նման ծանուցագիր չեն ուղարկել, իսկ ես քաղաքացիական ու քաղաքական ակտիվությունս սկսել եմ դեռ 2013-ից։ Սերժի ժամանակ ինձ ձերբակալել են, բայց որ սենց անկապ ու անիմաստ թեմայով դաշնային ծառայողներ վրաս ուղարկեն, ԱԱԾ-ով, ՀՔԾ-ով վրա տան, տենց բան չի եղել։ Ասեմ ավելին, մի քանի ամիս առաջ Հայաստանում էի, ու կարող էին հարցաքննել, բայց չգիտես՝ ինչու չեն արել։ Մի քանի ամիս է անընդմեջ ասում ենք՝ սերժին ճամպրուկով փողեր տանելու գործով զբաղվեք, ԱԱԾ ու դատախազությունն ասում են՝ փաստեր չկան։ Փաստորեն, միակ քրեական գործը, 2016-ից ի վեր, միայն «Սասնա Ծռերի» գործն ա։ Այլ փաստեր չկան։ Մանրամասները կներկայացնեմ մի քանի օրից լայվով, որտեղ կխոսամ նաև Նիկոլի ու նրա թիմակիցների անտանելի պահվածքի, Ամուլսարի թեմայի ու ընդհանրապես այս կեղծ իշխանափոխության ողջ էության մասին»։ |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30