Բացահայտվել է Ջրվեժում երկու տղամարդու դանակահարության դեպքը
ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժում գործող հյուրանոցառեստորանային համալիրի մոտ երկու տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 17-ին՝ժամը 03:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու տղամարդ: Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է «որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք», իսկ մյուսի մոտ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վիրավորում և աջ ազդրի վ/3-ի չթափանցող կտրած-ծակած վերք»: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Բուժհաստատություն տեղափոխված երկու տղամարդիկ քրեական գործով ճանաչվել են տուժող:
19.08.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ., ներկայացել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Պարզվել են երկու տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Վերջինս նույն օրը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |
Քաղաքացին քարով հարվածել է Կառավարության շենքի պատուհանին (տեսանյութ)
3316:48Մոսկվայի հայերի միության շենքում ծեծել են 20-ամյա հայ տղայի․ ծեծողն Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է
357Երեկ, 23:48Պարզվել է 2 ամսական երեխայի մահվան պատճառը
404Երեկ, 20:30Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը
525Երեկ, 13:002 ամսական երեխա է մահացել
503Երեկ, 12:30Մանրամասներ՝ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
405Երեկ, 11:24