Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իտալիայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը

779
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 15:35
Իտալիայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը

Իտալիայի գործող նախագահ Սերջիո Մատտերլան ընդունել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հրաժարականը, հայտնում է Rai24 հեռուստաալիքը:
Ընդունելով հրաժարականը՝ Մատտերլան խնդրել է նրան շարունակել վարչապետի իր պաշտոնավարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Ակնկալվում է, որ Մատտերլան մոտ օրերս խորհրդակցելու է Իտալիայի խոշոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Նախօրեին ելույթ ունենալով Սենատում՝ Կոնտեն հայտարարել էր իր հրաժարականը ներկայացնելու որոշման մասին:
Կոնտեն իր հրաժարականը բացատրում է իշխող կոալիցիայի գործընկերներից մեկի՝ «Լիգա» կուսակցության կողմից բարձրացված անվստահությամբ: Նախկին վարչապետը նաև հաշվի է առել իր կուսակցության առաջնորդների քննադատությունը: