Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Վեհափառ, արձագանքե՛ք». Նաիրա Զոհրաբյան

305
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 14:30
«Վեհափառ, արձագանքե՛ք». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վեհափառ, արձագանքե՛ք. օրեր առաջ անդրադարձել էի 1031-ին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթն ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը ևս ոչնչացման եզրին են։ Այսօր ինձ կրկին դիմել են Բջնի գյուղի բնակիչները՝ տասնյակ ստորագրություններով, և պնդում են, որ եկեղեցուց Էջմիածին է տարվել պատմամշակութային բացառիկ արժեք նեկայացնող «Ճաշոց գիրքն» ու մինչ այս պահը չի վերադարձվել եկեղեցուն։ Ավելին, ըստ բջնեցիների, եկեղեցուց ժամանակին տարվել է նույնքան մեծ արժեք ներկայացնող հնագույն վարագույրը, որը ևս չի վերադարձվել եկեղեցուն։ Թե ինչպե՞ս է «Ճաշոց գիրքը» հանվել եկեղեցուց, Վեհափառ, ես Ձեզ կգրեմ պաշտոնական նամակով։ Այս պահին խնդրանքս մեկն է՝ դուք 2019-ի մայիսի 13-ին այցելել եք Բջնու Սուրբ Աստվածածին եկեղեցի և տեսել եք քանդվող պատերը։ Ես լիահույս եմ և ուզում եմ վստահ լինել, որ կձեռնարկեք խիստ օպերատիվ քայլեր՝ հայկական եկեղեցական բառացիկ կոթողներից մեկը՝ Բջնու եկեղեցին փրկելու համար, քանզի հատկապես եկեղեցու հետնապատն ու հյուսիսային հատվածի պատն ամբողջապես փլուզված են։ Հետո մենք մեզ չեն ներելու»։