Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ կալանքի վերացման վերաբերյալ միջնորդությունները մերժվեցին

261
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 13:20
Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ կալանքի վերացման վերաբերյալ միջնորդությունները մերժվեցին

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի կալանքի վերացման վերաբերյալ պաշտպանների՝ Մուշեղ Շուշանյանի և Զարուհի Փոստանջյանի միջնորդությունները մերժվեցին դատարանի կողմից: Նիստը հետաձգվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ այս գործով հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանները հայտարարեցին, որ արդեն 3 տարի է իրենց պաշտպանյալները գտնվում են նախնական կալանքի տակ և տևական ժամանակ է խախտվում է նրանց արդար դատաքննության իրավունքը: