Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Գոնե կառավարության ներկայացուցչին վստահեք, եթե անվերապահ աջակցում եք». Ս. Սահակյան

258
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 06:10
«Գոնե կառավարության ներկայացուցչին վստահեք, եթե անվերապահ աջակցում եք». Ս. Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք չենք կարող այսօր վտանգի տակ դնել մեր երեխաների ու թոռների ապագան, ինչ ա թե որոշ իռացիոնալ արարածներ անհասկանալի վախ ունեն արբիտրաժից։

Էս վախը հար ու նման ա անցումային արդարադատության հանդեպ նախկինների վախին, երբ ասում էին, թե «тройка» դատարաններ են ստեղծվելու։ Այն նման ա նաև Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ վախին, թե իբր եթե այն վավերացվի, մեր երեխաներից շատերը նույնասեռական են դառնալու։ Այն նույնքան իռացիոնալ ա, ինչ նկարագրված դեպքերը։ Այն նույնքան իռացիոնալ ա, ինչքան «ռուսները գնան, թուրքերը մեզ կուտեն» պնդումը։

Ի դեպ, Տիգրան Ավինյանը երեկ արտահայտվել ա հավանական արբիտրաժի գործընթացի մասին՝ պնդելով, թե պետությունը վաղուց ա պատրաստ դրան, որ կայացվող որոշումը պայմանավորված չի արբիտրաժը պարտվելու կամ այլ ճնշումներից եկող վախերից։ Գոնե կառավարության ներկայացուցչին վստահեք, եթե անվերապահ աջակցում եք»: