Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ոմանք դեռ զառանցանքներ են հնչեցնում». Տարոն Չախոյան

866
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 03:10
«Ոմանք դեռ զառանցանքներ են հնչեցնում». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան ազատամարտի ու հաղթանակ կերտողների արժեզրկումից խոսում է մի մարդ ում համար «ՀԵՐՈՍ» դարձած հոր թեթև ձեռքով Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին խառնվեցին ու իրենց դերակատարությունն ունեցան Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ: Նույն Օգանովսկին, ով Արցախյան պատերազմի ժամանակ հասցրել է 4 անգամ վիրավորվել, Քոչարյանի թեթև ձեռքով խառնվեց Հայաստանյան ներքաղաքական պրոցեսներին ու իր դերակատարումն ունեցավ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մեջ:

2008-ին հետախուզության պետի՝ Արշակ Կարապետյանի զեկուցած տվյալներով «Սահմանին իրավիճակը լարված էր, բայց Երևան զորքեր էին բերվում»:

Իսկ էդ ժամանակ Արցախից Երևան զորքեր տեղափոխելու հրաման տվողը չէր մտածո՞ւմ Արցախի անվտանգության ու կարևորության մասին... Իսկ ոմանք դեռ զառանցանքներ են հնչեցնում, թե փորձ է արվում արժեզրկել Արցախի կարևորությունը...»: