Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ախպե՛ր, դու իրավունք չունես իմ Հայրենիքի հողն ու ջուրը ռիսկի ենթարկես». Հրաչիկ Միրզոյան

425
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 14:50
«Ախպե՛ր, դու իրավունք չունես իմ Հայրենիքի հողն ու ջուրը ռիսկի ենթարկես». Հրաչիկ Միրզոյան

Քիմիկոս Հրաչիկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա՛, Նիկոլ ջան... Գիտե՞ս ինչի համար եմ հետդ սենց ախպերավարի խոսում...Հեղափոխությունը, որ դու առաջնորդեցիր, նաև ի՛մն ա, ես էլ եմ ուժս պատածի չափով մասնակցել ու հասունացրել էդ հեղափոխությունը, ինձ էլ են երեկվա մենթերը ու էսօրվա ոստիկանները փռել ասֆալտին, քարշ տվել մենթանոցներում...Եթե ախպերավարի դատենք, հեղափոխությունը դու առանց ինձ չես արել ու էդ հեղափոխությունը նաև ի՛մն ա...Դու էլ գոնե իմ մասնագիտության սահմաններում պարտավոր ես իմ կարծիքն էլ հաշվի առնել ցանկացած կարևոր որոշում ընդունելիս...Թե չէ՝ օտարերկրացի «Լիդիանի» ու ԷԼԱՐԴ-ի ասածն ա քեզ համար հեղինակություն...Ախպե՛ր, դու իրավունք չունես իմ Հայրենիքի հողն ու ջուրը ռիսկի ենթարկես ինքնագլուխ...Դու իրավունք չունես հեղափոխությունը մսխես...Ախպերավարի եմ ասում, հիշի՛ր քեզանից առաջվա սերժի, ռոբի ու ԼՏՊ-ի օրինակը... Ամուլ սարի հարցի որոշողը դու չես, ժողովուրդը՝ հասկացողները, արդեն որոշել են... Բա՛»: