Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը». Արա Պապյան

348
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 18:10
«Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հարցը ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարցն է: Այն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը՝ առանց Արցախի, գուցեև, Հայաստանը կարող է ապրել, առանց ջրի՝ վստահաբար ոչ:

Հետևաբար, կարծում եմ, իրեն քիչ թե շատ հանրային մարդ համարող ամեն անձ պիտի հստակորեն արտահայտվի այս հարցի կապակցությամբ:

Ես դեմ եմ Ամուլսարի շահագործմանը, որովհետև համոզված եմ, որ հնարավոր չէ և մենք էլ,կազմակերպման այս մակարդակում, ի վիճակի չենք կառավարել մահացու վտանգները:

Ոչինչ չկա աշխարհում, որն ավելի արժեքավոր լինի, քան ջուրը: Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք: Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության»: