Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ է լռում ԱԱԽ-ն. «Հրապարակ»

210
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 09:30
Ինչո՞ւ է լռում ԱԱԽ-ն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաև ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարևոր թեմայից: Զարմանալի է, բայց պետության անվտանգության պատասխանատու այս մարմինը ջայլամի քաղաքականություն է որդեգրել և փորձում է պատասխանատվություն չվերցնել իր վրա:

Իրականում իշխանության «սորոսական» թևը, որի առանցքային անդամ է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, դեմ է Ամուլսարի շահագործմանը, և մասամբ դա է ԱԱԽ-ի և մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանի լռության պատճառը»: