ՄԻԵԴ դիմումը՝ խախտումներով. ՍԴ դիմումները կազմվել են ուրի՞շ գրասենյակում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմումները ուղարկվել են ընթացակարգային խախտումներով։ Մասնավորապես՝ ՍԴ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում էին և տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։ Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ գոյություն չունի անգամ այդ դիմումների հայերեն տարբերակը, ինչից ելնելով լուրջ կասկածներ կան, որ դիմումները կազմվել են նախապես՝ ուրիշ գրասենյակում անգլերեն տարբերակով հենց այդ կառույցների համար։ «Ժամանակ»-ը ՍԴ-ից խնդրել էր տրամադրել դիմումների հայերեն տարբերակը, սակայն ողջ օրվա ընթացքում մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ ՍԴ-ից նշեցին, որ իրենք այս պահին մամուլի խոսնակ չունեն, իսկ այն անձը, ով ներկայումս այդ գործառույթն է կատարում, տեղում չէ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00